Ասպիրանտուրա ընդունվելու կարգ

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը պատրաստում է գիտական կադրեր (ասպիրանտներ) «Հայոց լեզու» (լեզվի պատմություն, բարբառագիտություն, ժամանակակից հայոց լեզու) և «Ընդհանուր և համեմատական լեզվաբանություն» մասնագիտություններով:

Մրցութային կարգով ասպիրանտուրա կարող են ընդունվել ՀՀ այն քաղաքացիները, որոնք ունեն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որա­կա­վորում:

 Նախկինում ասպիրանտուրան ավարտած կամ ասպիրանտուրայից անհարգելի պատճառով ազատված անձինք կրկին պետպատվերով ասպիրանտուրա ընդունվել չեն կարող:

Ասպիրանտուրա ընդունվելու համար դիմումը պետք է հասցեագրել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն  Ա. Սարգսյանին: 

 Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը (երկու օրինակ).

1. Բարձրագույն կրթության մասին դիպլոմի և նրա հավելվածի պատճենները (եթե դրանք դեռևս ստացված չեն, ապա` համապատասխան տեղեկանք բուհից),

2. կադրերի հաշվառման անձնական թերթիկ,

3. ինքնակենսագրություն, 3 լուսանկար (3X4), որից երկուսը` փակցված անձնական թերթիկներին,

4. «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքները (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ)

5. ընտրված մասնագիտության գծով հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ 20 տպագրական էջի սահմաններում (կարող են ներկայացնել մագիստրոսական թեզի համառոտ տարբերակը),

6.  քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

7.  երկու  թղթապանակ (կապովի):   

Ասպիրանտուրա ընդունվողը հանձնում է քննություն «Ժամանակակից  հայոց լեզու» առարկայից, որի  հանձնելու կարգի և ծրագրի մասին անհրաժեշտ է տեղեկանալ ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում: Մասնագիտական առարկայի քննու­թյունից «բավարար» գնահատական ստացած դիմորդները զրկվում են ասպիրանտուրա ընդունվելու իրավունքից: Քննության վերահանձնում չի թույ­լա­տրվում:

«Օտար լեզու» և «Ինֆորմատիկա» առարկաների համար սահմանված են հետևյալ անցումային շեմերը`

Անգլերեն   TOEFL (IBT) – 46  միավոր (IELTS) - 5.5 միավոր

Ֆրանսերեն  – (TSF) 200 միավոր

Գերմաներեն  –  (on DAF)  60 միավոր

Ինֆորմատիկա  –  25 միավոր

Հայտարարություններ

  •          ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կիրառական լեզվաբանության բաժինը շարունակում է սեմինարների շարքը՝ նվիրված էլեկտրոնային պաշտոնական հաղորդակցման յուրահատկություններին և ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու եղանակներին։

             Շարքի հերթական սեմինարը տեղի կունենա նոյեմբերի 20-ին ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի կիրառական...

  •               ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ մեկնարկում է բարեգործական նախագիծ՝ արցախյան բռնի տեղահանության արդյունքում տուժած  մանկապատանեկան համայնքի համար:
                ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհուրդը, գործակցելով ՀՀ ԳԱԱ...
  •  
    Հարգելի՛ բարեկամներ,
    Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին:
     
    ✓  Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
    ✓  Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն
    ✓  Գիտաժողովի...

Ատենախոսություններ

Անուշ Անդրանիկի Խաչատրյան  «Էլեկտրոնային մամուլի լեզուն (բառային կազմ, քերականական համակարգ)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

30.04.2024, ժ.15-ին

...

Վալտեր  Տիգրանի Բերբերյան  «Հայ ոճագիտական մտքի զարգացման հիմնախնդիրները (1950-2020-ական թթ.)»

 (թեկնածուական ատենախոսություն)  Ժ.02.01 «Հայոց   լեզու»

26.01.2024, ժ.15-ին

...

 
Education - This is a contributing Drupal Theme
Design by WeebPal.